ChessAcademy.am

Ստեփան Ավագյանի հուշամրցաշար. «Ջերմուկ-2017» պատանեկան XII միջազգային բաց մրցաշարի փակման արարողություն

2017-07-10

Այսօր «Ջերմուկ Աշխարհ» առողջարանում տեղի ունեցավ Ստեփան Ավագյանի հուշամրցաշար.«Ջերմուկ-2017» պատանեկան XII միջազգային բաց մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։  
Մասնակիցներին շնորհավորեցին և մրցանակներ հանձնեցին Վայոց Ձորի մարզպետը, Ջերմուկի քաղաքապետը, մրցաշարի գլխավոր կազմակերպիչ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահը։ 
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կոցմից մրցանակներ ստացան նաև 4 մարզիչ, ում սաները ցուցադրեցին լավագույն արդյունքներ։ 
Բազում մրցանակներից անմասն չմնացին արտերկրից ժամանած մասնակիցները։
Մրցաշարի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրեցին.


18 տարիքայինում․
   1-ին տեղ՝  Մանուկյան Արտյոմ
   2-րդ տեղ՝ Յայլոյան Կոնստանտին
   3-րդ տեղ՝ Դավթյան Արսեն

12 տարիքայինում․
   1-ին տեղ՝  Մանուկյան Սևակ
   2-րդ տեղ՝  Սահակյան Ալեքս
   3-րդ տեղ՝  Պետրոսյանց Արգիշտի

10 տարիքայինում․
   1-ին տեղ՝  Հովսեփյան Էդիկ
   2-րդ տեղ՝  Կարապետյան Լևոն
   3-րդ տեղ՝  Հակոբյան Մենուա
   3-րդ տեղ՝  Քյարունց Արշակ

Մրցաշարի ամբողջական արդյունքները կարող եք գտնել՝ հետևելով հղումներին․
   Մինչև 18տ․
   Մինչև 12տ․
   Մինչև 10տ․

Մրցաշարի ամբողջական ֆոտոշարքը դիտեք մեր facebook-յան էջում կամ մրցաշարի պաշտոնական կայքի ֆոտո բաժնում: 

  

Օգտակար հղումներ





Հովանավոր





Կազմակերպիչ





Developed by 5165m Studio